ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կգան հանրահավաքի, բայց հայտնի չէ՝ երբ

Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կգան հանրահավաքի, բայց հայտնի չէ՝ երբ
07.10.2014 | 21:51

Եռյակի այսօրվա նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ասաց, որ քննարկվել են հանրահավաքի քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Հարցին՝ կուսակցությունների լիդերները կմասնակցե՞ն հանրահավաքին, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Այո, բայց այս պահին քննարկվում է, թե երբ նրանք կմիանան մեզ»: Նա չբացառեց, որ հանրահավաքը շարունակական կլինի ՝ ասելով, որ դա կհայտարարեն հանրահավաքի ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե պահանջելու՞ եք իշխանափոխություն, Ստեփան Մարգարյանը ասաց, որ իշխանափոխությունը հենց այնպես չի լինում և ինքնանպատակ չէ ու հավելեց. «Մենք դեմ ենք Սահմանադրական բարեփոխումներին, որը թույլ չի տա իշխանության վերարտադրությունը: Դա նշանակում է, որ եթե Սահմանադրական բարեփոխումներ լինեն, իշխանափոխություն չի լինելու, իսկ այսպես թե այնպես իշխանափոխություն չի լինելու»:
Նրա խոսքով՝ քաղաքական բոլոր ուժերի խնդիրը այս պահին Սահմանադրությունը փոփոխելը կանխելն է, երկրում առաջացած բոլոր խնդիրների լուծումը:
«Երկիրը փլուզվում է՝ թե ներսից, թե դրսից և պետք է այդ փլուզումը կանգնեցնել: Թե ներսում, թե դրսում ունենք շատ խնդիրներ, որի լուծումները մեր առաջարկած 12 կետերն են»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրահավաքի օրը վերջնականորեն կամփոփվեն այդ 12 կետերը:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ